Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողությունները կանցնեն առանց շարքային հանդիսականների
Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադրվում են հրաժարվել շարքային հանդիսականներին Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողություններին թույլ տալուց: Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է The Asahi համազգային թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ ներկայումս այդ հարցը գտնվում Է եզրափակիչ համաձայնեցման փուլում: Միեւնույն ժամանակ Խաղեի բացման եւ փակման արարողություններ կարող են այցելել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցիչները եւ օտարերկրյա պատվիրակությունների անդամները: Ենթադրվում Էր, որ այդ հանդիսականների թիվը կլինի շուրջ 10 հազար, սակայն կազմակերպիչները մտադրվում են կրճատել նաեւ նրանց թիվը:
Սպասվում Է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի կազմակերպիչների հնգակողմ նիստի արդյունքներով, որը պլանավորված Է հուլիսի 8-ին: Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով, դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Մարտի 20-ին կամակերպիչները վերջնականապես որոշեցին Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների: Հունիսի 21-ին տեղացի հանդիսականների մուտքի համար սահմանվեց 10 հազար սահմանաքանակ: Մրցումների ժամանակ մարզական օբյեկտների զբաղվածությունը չպետք Է գերազանցի 50 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ