ԱՊՀ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին

ԱՊՀ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին

2022 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին։ Նշվում է, որ Մինսկին հաջողվել է պանդեմիայի և միության առանձին երկրներում քաղաքական ցնցումների պայմաններում պահպանել կազմակերպությունը որպես հնարավորությունների հարթակ։ TASS-ի հաղորդմամբ՝ Նուր-Սուլթանը պետք է շարունակի ԱՊՀ-ի հետևողական զարգացումը որպես տարածաշրջանային միավորում։

Անցած տարի կազմակերպության երկրները կարողացել են բարելավել տնտեսական ցուցանիշները։ 2021 թվականի հունվարից օգոստոս առևտրի ծավալը, նախորդ համապատասխան շրջանի համեմատ, աճել է 28․3 տոկոսով։

Ղազախստանի Սենատի (վերին պալատ) նախագահ Մաուլեն Աշիմբաևի խոսքով՝ կազմակերպությունում իրենց նախագահության առաջնահերթություններից մեկն է դառնալու խորհրդարանական դիվանագիտությունը։ Նա նշել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արդեն հաստատել է նախագահության հայեցակարգը, որը կներկայացվի հունվարին։

2022թ. մայիսին նախատեսվում է անդամ երկրների վարչապետների ստորագրմանը ներկայացնել ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում