Կրակոցներ Երևանի կենտրոնում․ 4 անձ է ձերբակալվել

Կրակոցներ Երևանի կենտրոնում․ 4 անձ է ձերբակալվել

Դեկտեմբերի 15-ին, ժամը 23.32-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում կռիվ ու կրակոցներ են։ Րոպեներ անց նշված վայր են հասել պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները։ Նրանք Մաշտոցի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալել ու ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել չորս անձի։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության օպերատիվ խումբը: Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ ժամը 23.25-ի սահմաններում Փարպեցու փողոցի շենքերից մեկի բակում ինչ-որ մեկը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Երևանի 39-ամյա բնակչի հասցեին, ինչից հետո սկսվել է վիճաբանություն։ Այդ ընթացքում 39-ամյա տղամարդը «Բերետա» մոդելի մարտական ատրճանակով անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է շենքի պատուհաններից մեկը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «Բերետա» ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով, 4 պարկուճ և մեկ գնդակ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները և մասնակիցների շրջանակը ճշտելու ուղղությամբ։

Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում