Տիգրան Ավինյանն այսօր առավոտյան նոր որոշում է ստորագրել

Տիգրան Ավինյանն այսօր առավոտյան նոր որոշում է ստորագրել

Տիգրան Ավինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված բեռների ներմուծման ծրագրի մասին (n 1) որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝

1) էլեկտրական անվասայլակներ՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերաններին անհատույց բաշխելու նպատակով՝ 4 տեղ, 485 կգ ընդհանուր քաշով, 1,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 300 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.

2) հենակներ՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերաններին անհատույց բաշխելու նպատակով՝ 44.8 կգ ընդհանուր քաշով, 250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.

3) ջերմային կոստյումներ, քնապարկեր և հիգիենիկ պարագաներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում օգտագործելու նպատակով՝ 2,731.8 կգ, 15,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն:

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն»,-ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում