Մոսկվայում Չեխիայի դեսպանատանն աշխատանքից հեռացվել է 90 ՌԴ քաղաքացի
Մինչեւ մայիսի վերջ Մոսկվայում Չեխիայի դեսպանատանն աշխատանքից կհեռացվի 90 ռուսաստանցի աշխատակից, հաստիքակազմում կմնա 19 տեղական ծառայող: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Չեխիայի դեսպան Վիտեզսլավ Պիվոնկան, գրում է Լենտա.ռու-ն:
Պիվոնկան դժվարացել է ասել՝ ինչպես կաշխատի չեխական դիվանագիտական ներկայացուցչությունը հանրապետությունը Ռուսաստանի ոչ բարեկան երկրների ցանկում ընդգրկելուց հետո. Պրահան ակնկալում է Մոսկվայից պարզաբանումներ այդ հարցի շուրջ:
Ինչպես համարում է դեսպանը, մոսկվան պետք է բացատրի չեխական կողմին, թե ոչ բարեկամական երկրների ցանկում ընդգրկումը հեռանկարում ինչ կնշանակի Ռուսաստանում Չեխիայի դեսպանատան եւ գլխավոր հյուպատոսությունների համար: «Կսպասենք ռուսական արձագանքին»,-հավելել է նա:
Կարծիքներ