Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատը կտրոհվի երկու առանձին պալատների

Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատը կտրոհվի երկու առանձին պալատների

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ: 

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 67 կողմ, 2 դեմ, 30 ձեռնպահ ձայներ:

Այսպիսով՝ առաջին փոփոխությամբ քաղաքացիական և վարչական միասնական պալատի փոխարեն կգործեն երկու առանձին պալատներ, և կներդրվի դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման նոր ճկուն մեխանիզմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում