ԱՄՆ-ը գրեթե ամբողջովին ավարտել է Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման գործընթացը
Միացյալ Նահանգները ավելի քան 95 տոկոսով ավարտել է Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման գործընթացը: Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Զորքերի դուրսբերման գործընթացը շարունակվում է: Կենտրոնական հրամանատարության գնահատմամբ՝ մենք ավելի քան 95 տոկոսով ավարտել ենք դուրսբերման գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ: Հուլիսի 6-ին հրամանատարությունը հայտնել էր, որ դուրսբերման գործընթացն ավարտվել է «ավելի քան 90 տոկոսով»:
Կարծիքներ