Պուտինը Երևանում առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպում ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։Այս մասին հայտնում է Factor.am-ը։
«Այո՛, այն նախատեսվում է (հանդիպում), իհարկե»,- այսպես է Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել հարցին՝ արդյո՞ք նոյեմբերի 23-ին սպասվում է Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների առանձին հանդիպում Երևանում։
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է մասնակցելու Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։
Կարծիքներ