Եկեք մայթն ու փողոցը չխլենք, դրանք նախատեսված են հետիոտնի համար. վարչապետը խոսել է կարևոր խնդրի մասին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում խոսել է Հայաստանում առկա կարևոր խնդրի մասին. այն է՝ մայթերի՝ ոչ իրենց նպատակով օգտագործելը:
Վարչապետի խոսքով՝ բազմաթիբ համայնքներում սուբվենցիոն ծրագրերով փողոցներ ու մայթեր են վերականգնվում և հաճախ շրջայցերի ժամանակ ինքը նկատում է՝ այդ մայթերը օգտագործվում են որպես ավտոկանգառներ:
«Այսինքն՝ բերում, մեքենաներ են կանգնեցնում, ինչը խնդրահարույց է, որովհետև էդ մայթերը մենք վերականգնել ենք, որ հետիոտները քայլեն»,-նշել է վարչապետը:
Խոսելով ևս մեկ խնդրահարույց իրավիճակի մասին, Փաշինյանն ասել է, թե մարդիկ, առանց կաշկանդվելու, ցեմենտբետոնե շաղախ են անում նոր բարեկարգված, հիմնանորոգված մայթի վրա՝ իրենց համար ինչ-որ բան սարքելու պատճառով:
«Ցեմենտավազի այդ շաղախը ասֆալտի կամ սալաքարերի վրա շերտ է թողնում ու նախագիծը փչանում: Բացի այդ, մայթերը սարքում են շինհրապարակ ու հաճախ տեսնում ես՝ մայթին ավազ է շաղ տված, գործիքներ են դրված, ըակառներ, աստիճաններ, ու այդպիսով, մարդկանց շարժն է դադարեցվում կամ խոչընդոտվում: Այստեղ հարց է ծագում՝ տասնյակ կամ հարյուրավոր միլիոնները ինչի՞ համար են ծախսվում:
Տեղեր էլ կան, մարդիկ անխնա քանդում են նոր արած ասֆալտը կամ հիմնանորոգված փողոցը, ես մի քանի այդպիսի տեղեր եմ տեսել, որ փոսեր են արել»,-նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ իր կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել ՆԳՆ-ին, բայց քաղաքացիներին էլ կոչ է արվում նման բաներ նկատելու դեպքում դիմել տեսչական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ոստիկանություն, որպեսզի պետական մարմինները տեղից շարժվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարծիքներ