Ֆրանսիացիներին նախազգուշացրել են անհետացման վտանգի մասին

Ֆրանսիացիներին նախազգուշացրել են անհետացման վտանգի մասին

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարիոն Մարեշակ Լը Պենը հայտարարել է, որ 2050 թվականին երկրի բնիկ ժողովուրդը կդառնա փոքրամասնություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Valeurs actuelles-ին:

Նրա կարծիքով՝ այդ արդյունքին կհանգեցնի Փարիզի ներկայիս քաղաքական կուրսը:

«Կլինի՞ արդյոք Ֆրանսիան ինչպես նախկինում, եթե վաղը մենք դառնանք իսլամական հանրապետություն: Ես բոլորովին վստահ չեմ դրանում»,-նշել է նախկին պատգամավորը:

Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ հավատում է Ֆրանսիայում օտարերկրիացիների ասիմիլյացիային: Սակայն, նրա խոսքով, դա այլեւս տեղի չի ունենում, քանի որ «օտարերկրյա մշակույթները սկսում են գերիշխել» տեղականի նկատմամբ:

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր արել ֆրանսիացի պաշտոնաթող գեներալների եւ զինվորականների խումբը: Իրենց անանուն ուղերձում նրանք նախազգուշացրել են երկրի նախագահ Էմանուել Մակրոնին պետության վախճանի ռիսկի մասին: Զորավարների կարծիքով՝ իսլամիստները զավթում են երկրի արվարձանները եւ հաստատում այդտեղ կարգեր, որոնք հակասում են սահմանադրությանը: Նամակի հեղինակները պնդում են, որ միջոցներ կձեռնարկեն պետությունը փրկելու համար, եթե իշխանություններն անգործության մատնվեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում