Գունավոր մետաղների գներ

Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայի նոյեմբերի 24-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.23%-ով և կազմել 2367.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.45%-ով և կազմել 8041.00 դոլար, կապարի գինն աճել է 1.07%-ով և կազմել 2130.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 26100.00 դոլար, անագի գինն աճել է 0.95%-ով և կազմել 22238.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.40%-ով և կազմել 2918.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 44004.22 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում