ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ

Նոյեմբերի 19-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ:

Նախարար Մայիլյանը շնորհավորել է իր գործընկերոջը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն՝ նշելով, որ այդ պատասխանատու առաքելությունն ստանձնում է Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր և պատասխանատու ժամանակաշրջանում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ԱԳՆ-ների միջև սերտ համագործակցության կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են արցախահայության կենսական շահերի անշեղ պաշտպանության կարևորությունը, այդ թվում՝ իր պատմական բնօրրանում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի իրականացման միջոցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում