Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

Հայաստանն այսօրվանից ստանձնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։

Ինչպես հայտնի է, այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ  անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կառույցի  նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում են անցկացվել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:

Հիշեցնենք, մինչ այս, կազմակերպությունը նախագահում էր Տաջիկստանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում