Բացահայտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկամամբ կատարված ավազակային հարձակման դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2021թ. օգոստոսի 04-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք էր գործել «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ և աշխատակցի կյանքի համար վտանագավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով պահանջել գումար, սակայն պահանջված գումարը չստանալով՝ դիմել էր փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ- որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Իջևան քաղաքի բնակիչ է՝ 31 տարեկան:
Ավելին՝ այստեղ
Կարծիքներ