ՀՀ-ն ակնկալում է միջազգային առավել հասցեական արձագանք իր տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին. Արմեն Սարգսյան
Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացվող ոտնձգություններին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացի հետ հանդիպմանը:
Նախագահ Սարգսյանը և դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ, կարևորել ընդհանուր հետաքրքրությունների ներկայացնող ոլորտների որոշակիացումը: Որպես համագործակցության առաջնային և մեծ ներուժ ունեցող ուղղություններ նշվել են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները:
Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, մասնավորապես ընդգծել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող և ազատությունից զրկված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:
Նախագահը անդրադարձել է նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին: Հայաստանի նախագահը նշել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն այս խնդիրներին։
Նշելով, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ երկու երկրներն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, և ինքն իր հերթին առավելագույն ջանքեր կներդնի դրանք ավելի ամրապնդելու, հայ-չեռնոգորական օրակարգն առաջ մղելու համար:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Պոնորացին և մաղթել հաջողություններ:
Հանրապետության նախագահն իր ողջույններն է փոխանցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, և հույս է հայտնել, որ այն տեղի կունենա հնարավորինս շուտ:
Նորանշանակ դեսպանը ( նստավայրը՝ Կիև) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին:
Նախագահ Սարգսյանը և դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ, կարևորել ընդհանուր հետաքրքրությունների ներկայացնող ոլորտների որոշակիացումը: Որպես համագործակցության առաջնային և մեծ ներուժ ունեցող ուղղություններ նշվել են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները:
Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, մասնավորապես ընդգծել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող և ազատությունից զրկված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:

Կարծիքներ