Վաչե Տերտերյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի նիստին
Նոյեմբերի 24-ին կայացել է ԱՊՀ պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 11-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը առցանց կապի միջոցով։
Նախարարությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Ղասախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ղրղզստանի Հանրապետությունների ներկայացուցիչները և խորհրդակցական ձայնի իրավունքով ԱՊՀ Գործադիր կոմիտեի անդամները։
Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ներառված 9 հարցերը, որոնք վերաբերում էին երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցությանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ներկայացուցիչները ներկայացրել են յուրաքանչյուր երկրի ձեռքբերումներն ու ոլորտային առաջընթացները ԱՊՀ շրջանակներում միջազգային համագործակցության համատեքստում։
Վաչե Տերտերյանը, խոսելով ՀՀ և ԱՊՀ երկրների հետ միջտարածաշրջանային համագործակցության մասին, որը սկսվել է դեռևս 2009 թվականից և այժմ զարգանում է սերտ բարեկամական շփումների և փոխադարձ վստահության հիմքով, ընդգծել է հատկապես Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության, ինչպես նաև Ղազախստանի և Ուզբեկստանի Հանրապետությունների վարչատարածքային միավորների հետ համագործակցությունը։
Նիստի ավարտին մասնակիցները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել 2023թ․ գարնանը գումարել խորհրդի 12-րդ նիստը։
Կարծիքներ