Գյումրու «Հովնան» խանութի մոտ վնասվածքներով կնոջ դի է հայտնաբերվել

Գյումրու «Հովնան» խանութի մոտ վնասվածքներով կնոջ դի է հայտնաբերվել

Շտապօգնությունից ոստիկանություն դեկտեմբերի 28-ին հաղորդում է ստացվել, որ Գյումրու Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի մոտ մահացած կին կա:

 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը: Հայտնաբերվել է կնոջ դի վնասվածքներով, անհրաժեշտ գործողություններ են կատարվում հանգամանքները պարզելու համար: Դեպքով զբաղվում է քննչական մարմինը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում