Ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների դեմ. Բեյրութում պահանջում են կառավարության հրաժարականը

Ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների դեմ. Բեյրութում պահանջում են կառավարության հրաժարականը

Լիբանանի անվտանգության ուժերը մայրաքաղաք Բեյրութում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք հավաքվել էին խորհրդարանին հարակից փողոցներում: Այս մասին հայտնել է РИА Новости-ի թղթակիցը:

Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել այն բանից հետո, ինչ ցուցարարները նրանց վրա սկսել են քարեր նետել: Բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ Բեյրութի նավահանգստում 2020 թվականի օգոստոսի 4-ի տեղի ունեցած պայթյունի տարելիցին հավաքվել են քաղաքի կենտրոնական փողոցներում՝ հնչեցնելով հակակառավարական կոչեր ու հորդորելով քաղաքական առաջնորդներին հրաժարական տալ:

Պայթյունի հետևանքով ոչնչացել կամ վնասվել էին հարյուրավոր տներ, զոհվել էր առնվազն 280 մարդ, իսկ 6 հազարից ավելին վիրավորվել էին: Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի էր ճանաչվել: Հետաքննությունը մինչ օրս չի կարողացել պարզել պայթյունի բոլոր հանգամանքներն ու հայտնաբերել մեղավորներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում