Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Քրիստիան Կամբոնին

Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Քրիստիան Կամբոնին, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահը։
«Փարիզում հանդիպեցի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին։ Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,֊ գրել է նա։
Կարծիքներ