Փաշինյանը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Խաչատրյանին գործունեության և իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին։
«Ակնհայտորեն՝ ոլորտը շատ էական նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար, և կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկն է Հայաստանում տոխնոլոգիաների զարգացումը։ Տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, և կառավարությունը շահագրգռված է, որ այդ զարգացումները շարունակվեն»,- իր խոսքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ խնդիրներից մեկն է ոլորտում և նախարարության գործունեության շարունակականությունն ապահովելը, սակայն հարկավոր են նոր մոտեցումներ, նոր լիցք։
Կարծիքներ