Հանձնուքում եղած ջրի պոլիէթիլենային շշում թմրանյութին նմանվող կասկածելի զանգված է հայտնաբերվել

Հանձնուքում եղած ջրի պոլիէթիլենային շշում թմրանյութին նմանվող կասկածելի զանգված է հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկում ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից կալանավորված անձ Ա. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Զննությամբ հանձնուքում եղած մեկ լիտր տարողությամբ ջրի պոլիէթիլենային շշում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող կասկածելի զանգված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում