Բողոքարկման պարագայում դատարանն այլեւս չի կասեցնի շինարարությունը. ԱԺ-ն քննարկում է կառավարության առաջարկը
Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ ԱԺ նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն ու մի շարք այլ հարցեր։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին լսելուց եւ հարցուպատասխանից հետո ԱԺ-ն այնուհետև քննարկեց կառավարության կողմից ներկայցված վարչական դատավրության օրենսգրքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին եւ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջն ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը իր զեկույցում նշեց. «Օրենսդրական այս նախաձեռնությունը վերաբերում է վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի փոփոխությանը, ինչպես նաեւ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքին: Նա նշեց, որ 83-րդ հոդվածն այժմ նախատեսում է կառուցակարգ, որի վիճարկման հայցերի դեպքում վարչական ակտի կատարումը կասեցվում է եւ 82-րդ հոդվածում նախատեսել ենք որոշակի բացառություններ: Ներկա իրավիճակում շինարարական թույլտվությունների հետ կապված առաջացել է այնպիսի իրավիճակ, որ վարչական կարգով կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում են շինարարությունների ընթացքը: Այժմ շուրջ վաթսուն շինարարական թույտվություններ են կասեցվել, որտեղ մոտավորապես չորս հարյուր հիսուն միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կա։ Եթե օրենսդրական փոփոխությունները ընդունվի, ապա կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի եւ կողմերը իրավունք կունենան դատարանին ներկայացնել միջնորդություն կասեցնելու, եթե օրենքով սահմանված հիմքերն առկա են»,- եզրափակեց փոխնախարարը:
Կարծիքներ