Պայթյուններ Կոլումբիայի ռազմաբազայում․ կա 36 տուժած

Պայթյուններ Կոլումբիայի ռազմաբազայում․ կա 36 տուժած

Կոլումբիայի ռազմաբազայում պայթյուններ են որոտացել։ Վիրավորվել է առնվազն 36 մարդ։ Տուժածներից 3-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Կուկուտա քաղաքում։ Անհայտ անձինք, ովքեր ներկայացել են որպես պաշտոնյա, ներթափանցել են բազայի տարածք և ականապատված երկու մեքենա պայթեցել։

Երկրի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն ահաբեկչության մեջ մեղադրել է «Ազգային ազատագրման բանակ» ապստամբական խմբավորմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում