ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս է բերել զորակազմի մեկ երրորդը
ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս է բերել իր ուժերի արդեն մեկ երրորդը, այսօր` հունիսի 1-ին, հայտնել է երկրի կենտրոնական հրամանատարությունը:
«ԱՄՆ – ի կենտրոնական հրամանատարության գնահատականներով՝ մենք ավարտել ենք դուրսբերման ամբողջ գործընթացի 30-44 տոկոսը», – ասված է հրամանատարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Աֆղանստանից դուրս են բերել շուրջ 300 բեռնատար ինքնաթիռներ՝ նյութերով, իսկ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գործակալությանը փոխանցվել է 13 հազար միավոր սարքավորում ՝ օգտահանման համար:
Կարծիքներ