Արցախ է վերադարձել ընդհանուր առմամբ մոտ 34 հազար քաղաքացի

Կիրակի օրը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ղարաբաղցիների հերթական խումբը՝ մոտ 860 փախստական: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 34 հազար մարդ: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
«Ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ է ուղեւորվել 859 մարդ: Ավտոբուսների տեղաշարժը իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի եւ ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ