Միրզոյանն ու Բորելը կքննարկեն ԵՄ-Հայաստան գործընկերության հավակնոտ օրակարգը
Փետրվարի 13-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը, որը նվիրված կլինի երկկողմ հարաբերություններին և քաղաքական հարցերին։ Այս մասին հաղորդում է ԵԽ մամուլի ծառայությունը։
Կողմերը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընկերության ավելի հավակնոտ օրակարգի հնարավորության շուրջ շարժվելու մասին․
«Կքննարկվեն քաղաքական երկխոսությունը և բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև միգրացիան, շարժունակությունը և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները:
Այնուհետև մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական, ներառյալ՝ տարածաշրջանային հարցերի և արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ:
Գործընկերության խորհուրդը կնախագահի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը»,- ասվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ