Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 34-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել

Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 34-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել

Երեկ՝ հուլիսի 1-ին, Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Ալեքսանդր Կ-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հունվարի 6-ից բերման ենթարկվածին ոստիկանության Կենտրոնական բաժինը հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում