Ընդդիմադիրներն օգտագործում են քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք վնասում են Հայաստանին. Սուքիասյան
Ընդդիմությունը պետք է կառուցողական լինի։ Փողոց փակելը տնտեսական մեծ վնասներ է տալիս։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցութան պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նրա դիտարկմամբ՝ ՀՀ կառավարման համակարգը շատ ճիշտ ճանապարհով գնում է առաջ: Սուքիասյանը բացառեց Փաշինյանի՝ իշխանությունից վաղաժամկետ հեռանալու հավանականությունը:
«Ընդդիմությունը քաղաքական տեխնոլոգաներ է կիրառում՝ տարբեր մարդկանց վերաբերյալ ոչ վայել արտահայտություններ են անում, ինչն անընդունելի է: ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտակցում են, բոլոր ժամանակները գնահատում են, համեմատում են»,- նշեց Սուքիասյանը: Դիտարկմանը, թե, Իշխան Սաղաթելյանի խոսքով' պատգամավորները գերի են Նիկոլ Փաշինյանի ձեռքին, Սուքիասյանը փաստեց, որ դա ևս քաղաքական տեխնոլոգիա է. «Նիկոլ Փաշինյանը շատ լավ ղեկավարում է կառավարությունը, ՀՀ քաղաքացիները ձայն են տվել, և նա դարձել է ՀՀ վաչապետ: Վերջ տվեք, ընտրությունները հինգ տարին մեկ են լինելու»,- նշեց Սուքիասյանը: Ի պատասխան ընդդիմությա կոչի՝ միանալ իրենց, ՔՊ-ական պատգամավորը նշեց. «Ես ուղղակի ժպտում եմ, դա ծիծաղելի է ինձ համար»:
Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում։
Կարծիքներ