Անգլիայում ֆուտբոլիստին խաղից հետո ծեծի են ենթարկել

Անգլիայում ֆուտբոլիստին խաղից հետո ծեծի են ենթարկել

Մանչեսթերի ոստիկանությունը ձերբակալել է «Չեստերֆիլդի» ֆուտբոլիստին, որը խաղից հետո հարձակվել է «Օլդհեմի» խաղացող Հալամ Հոուպի վրա, հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել թիմերի միջև կայացած խաղից հետո՝ ավտոկայանատեղիում: Հոուպը հարձակման է ենթարկվել, ինչից հետո լուրջ վնասվածքներ է ստացել: Ֆուտբոլիստը հոսպիտալացվել է և սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած միջադեպից այլևս չի կարողացել խաղալ:

Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին, բայց հետո բաց է թողել՝ հետաքննության շրջանակում:

28-ամյա Հոուպը «Էվերտոնի» սան է: Նա նաև հանդես է գալիս Բարբադոսի հավաքականում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում