Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում
Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը մայիսի 26-ին մասնակցել է Բիշքեկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը՝ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի հեռանկարները՝ առանց խոչընդոտների։ Զարգացման ուղիները» թեմայով և հանդես եկել ելույթով։
Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ագրոարդյունաբերական ապրանքների ցուցահանդես, որին Հայաստանը հանդես է եկել համապատասխան տաղավարով:
Կարծիքներ