Էրդողան. հնարավոր է Պրահայում հանդիպենք Նիկոլ Փաշինյանին և շատ հարցեր քննարկենք

Էրդողան. հնարավոր է Պրահայում հանդիպենք Նիկոլ Փաշինյանին և շատ հարցեր քննարկենք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսի այցը Երեւան ու նշել, թե Փելոսին Հարավային Կովկասի գործընթացների վրա չունի ազդեցության լծակներ։

«Վստահ եմ, որ նրա այցը շատ տեղերում մտահոգություն է առաջացրել։ Չարժե թեման ուռճացնել»,- ըստ Anadolu գործակալության, ասել է Էրդողանը։

Ներկա պահին քննարկվում է Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական կողմը նախկինում հայտնել էր այս հարթակում հանդիպման միտքը։ Թերեւս այդ բոլոր հարցերը այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք։ Սակայն, իհարկե, որոշակի նախաձեռնություններ կունենանք նաեւ Կովկասի հարցում։ Այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիեւի հետ։ Դրանից կախված կլնի, թե մենք ինչ քայլեր կձեռնարկենք»,- մանրամասնել է Էրդողանը։

Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովը Պրահայում կայանալու է հոկտեմբերի 6-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում