Հրավառություն կազմակերպում էիք դուք քառօրյա պատերազմից 1 տարի անց. Մենք չենք կազմակերպելու. Պապոյան
«Մենք հրավառություն չենք կազմակերպելու Անկախության 30-րդ տարեդարձին, հրավառություն կազմակերպում էին իրենք ապրիլյան պատերազմից 1 տարի անց: Մենք կազմակերպելու ենք գեղեցիկ միջոցառում»,- այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Նա անդրադարձավ նաև առողջապահության համակարգում պետպատվերի խնդրին և նշեց, որ լավ կլիներ՝ խոսելուց առաջ գոնե թվերին տիրապետեին:
Կարծիքներ