Չեխիան մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ առողջապահական համակարգին

Չեխիան մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ առողջապահական համակարգին

Չեխիայի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ, մասնավորապես` 100000 բժշկական դիմակ և 43000 ձեռնոց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նապարարությունից: 

Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը:

Նախարարությունը շնորհակալություն է հայտնում Չեխիայի Հանրապետությանը համավարակի պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում