Գեղարքունիքի մարզպետն ու օգնականը կմեկնեն Օմսկ

Գեղարքունիքի մարզպետն ու օգնականը կմեկնեն Օմսկ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և մարզպետի օգնական Մանանա Գալստյանը կմեկնեն Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաք` Գեղարքունիքի մարզպետարանի Օմսկի մարզի կառավարության միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրից բխող հետագա ռազմավարական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից: Մարզպետը և իր օգնականը կհանդիպեն նաև հայ համայնքի հետ:

Կարեն Սարգսյանը և Մանանա Գալստյանը այնտեղ կգտնվեն հունվարի 19-21-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում