ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes- ի

ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes- ի

Forbes- ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը:

Forbes- ի ցուցակում  հաշվի է առնվել մարզիկների եկամուտները նախորդ տարվա մայիսի 1-ից այս տարվա մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է ՌԻԱ լրատվականը։

 

Առաջին տեղում իռլանդացի մենամարտիկ Քոնոր ՄաքԳրեգորն է։ Նա վաստակել է 180 միլիոն դոլար: Նրա կարողության մեծ մասը կազմվել է Proper No․ վիսկիի վաճառքից։ Ցուցակում երկրորդը Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսին է, ով հարստացել է 130 միլիոնով: Լավագույն եռյակը եզրափակել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (120 միլիոն):

 

Ամենահարուստ մարզիկների տասնյակում ընդգրկվել են նաև ամերիկացի ֆուտբոլիստ, պաշտպան Դակ Փրեսքոտը (107,5 միլիոն), բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (96,5 միլիոն), ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը (95 միլիոն), թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (90 միլիոն), Ֆորմուլա 1-ի բազմակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը (82 միլիոն) , ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեդին (76 միլիոն) և «Բրուքլին Նեթսի» հարձակվող Կեվին Դյուրանտը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում