«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացին կալանավորված անձին կասկածելի իր է փոխանցել

«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացին կալանավորված անձին կասկածելի իր է փոխանցել

Հունիսի 24-ին՝ ժամը 16:05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեսահսկման համակարգի միջոցով նկատել են, որ տեսակցության եկած քաղաքացին կալանավորված անձին կասկածելի իր է փոխանցում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:

Անմիջապես դադարեցնելով տեսակցությունը՝ ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձին և նրա տաբատի գրպանից հայտնաբերել փաթեթ, որում առկա է եղել 9,1 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում