Ուրախ եմ Վրաստանում ողջունել իմ ընկեր Նիկոլ Փաշինյանին. Ղարիբաշվիլի

Ուրախ եմ Վրաստանում ողջունել իմ ընկեր Նիկոլ Փաշինյանին. Ղարիբաշվիլի

Ուրախ եմ ողջունել իմ ընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Այս այցը ևս մեկ անգամ վկայում է մեր հարաբերությունների կարևորության մասին։ Սա չափազանց կարևոր հարթակ է, որը նպաստում է տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդմանը»,- նշել է Ղարիբաշվիլին:

ՀՀ վարչապետը Վրաստանում էր երկօրյա աշխատանքային այցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում