ԲԸՏՄ-ն ստուգայց է իրականացրել Գյումրիում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ այսօր հերթական վերահսկողական միջոցառումն իրականացրել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում։
Վաղ առավոտից թատրոնների, թանգարանների, կինոթատրոնների, եկեղեցիների, հուշարձանների հարակից տարածքների, տեսարժան վայրերի լայնածավալ դիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն արձանագրվել։
Ճեմուղիներում զբոսնող գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը դիմակները կրել են ճիշտ, գիտակցաբար մոտենալով համաճարակի կանխարգելման անվտանգության կանոններին՝ պատմական և մշակութային գրավչության օբյեկտներում մարդկային կուտակումներ և հերթեր չեն առաջացրել։
Լայնամասշտաբ մշտադիտարկումների ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների մասին 2 արձանագրություն։ Այս ցուցանիշը փաստում է, որ Տեսչական մարմնի կողմից կատարվող ամենօրյա վերահսկողական և իրազեկման աշխատանքների արդյունքում խախտումների և թերությունների թվաքնակը շարունակում է կրճատվել։
Պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված ԲԸՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են ամենօրյա և ընդգրկելու են հանրապետության ամբողջ տարածքը։
Կարծիքներ