ՌԱԿ-ն իր աջակցությունն է հայտնում ՀՀ կառավարությանը. վարչապետն ընդունել է Կենտրոնական վարչության նորընտիր անդամներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության նորընտիր անդամներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:
Վարչապետը շնորհավորել է ՌԱԿ 29-րդ համագումարի անցկացման, կուսակցության նոր ղեկավար մարմնի ընտրության առթիվ և նրանց մաղթել կուսակցական արդյունավետ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՌԱԿ համագումարը Երևանում անցկացնելու որոշումը և բարձր գնահատել ՌԱԿ գործունեությունը, որը մեծ դերակատարություն ունի Հայաստանում և Սփյուռքում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության և ՌԱԿ միջև համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի:
Միքայել Խարապյանը հավելել է, որ ՌԱԿ-ն իր աջակցությունն է հայտնում կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքում առկա խնդիրների և մարտահրավերների լուծման:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՌԱԿ գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանի տնտեսական զարգացումներին և այլ հարցերի:
Կարծիքներ