Կոնգոյի երկնքում 2 մարդատար ինքնաթիռ խուսափել է բախումից

Կոնգոյի երկնքում 2 մարդատար ինքնաթիռ խուսափել է բախումից

Tap և Ethiopian Airlines ավիաընկերությունների երկու ուղևորատար ինքնաթիռ խուսափել է բախումից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավում Լուբումբաշի քաղաքի երկնքում:

«Իմ տրամադրության տակ են հայտնվել շատ տագնապալի տեղեկություններ, համաձայն որոնց` մեր երկրի օդային տարածքում աղետի մեծ սպառնալիք կար»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԿԴՀ տրանսպորտի նախարար Չերուբին Օկենդե Սենգան՝ Օդային տրանսպորտի վարչության ղեկավարին ուղղված նամակում:

Նախարարի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի։ Ադիս Աբեբայից Վինդհուկ թռչող Ethiopian Airlines-ի ինքնաթիռը և պորտուգալական TAP-ի ինքնաթիռը, որն ուղևորվում էր Լիսաբոն-Մապուտո երթուղով, հրաշքով են խուսափել բախումից Լուբումբաշի քաղաքի երկնքում:

Հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել «անձնակազմի անդամների և Լուբումբաշի օդանավակայանի միջև հաղորդակցությունների բացակայության պատճառով»:

Հաշվի առնելով «աղետի սպառնալիքը»՝ նախարարը կոչ է արել հաշվետվություն կազմել միջադեպի, ինչպես նաև ԿԴՀ-ի օդային տարածքին վերաբերող ընդհանուր իրավիճակի կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում