Թուրքիայի մեջլիսում կքննարկվի Ադրբեջանում թուրք զինվորների ծառայության երկարացման հարցը

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդի նիստում երեքշաբթի օրը քննարկվելու է Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության ժամկետի երկարացման վերաբերյալ երկրի նախագահի որոշումը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ խորհրդարանում քննարկվելու են նաև Թուրքիա-Կատար համագործակցությանը և դատաիրավական ոլորտին առնչվող հարցեր։
Ավելի վաղ, Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին:
Կարծիքներ