Հայաստանին օդուջրի պես անհրաժեշտ է թեմայի մեջ անպայմանորեն պահել Արևմուտքին ու Իրանին. քաղաքագետ
Չշտապելով հանդերձ եռակողմ հանդիպման ու ընդունված հայտարարության վերաբերյալ կարծիք հայտնել` պարզ է մի բան, որ Հայաստանին օդուջրի պես անհրաժեշտ է թեմայի մեջ անպայմանորեն պահել Արևմուտքին ու Իրանին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Նժդեհ Հովսեփյանը՝ նշելով, որ չափազանց բարդ գործ է լինելու:
«Չափազանց բարդ է լինելու հատկապես Արևմուտքի մասով` հաշվի առնելով, մի կողմից, այսօրվա բանակցությունների գրեթե փաստացի անառարկայական (non-substantial) բնույթը` ի հեճուկս ամերիկյան ակտիվությանը, մյուս կողմից` ռուսական ներկայության գերընդգծումը հայտարարության տեքստում և դրանով ամերիկյան նախաձեռնության փաստացի անտեսումը (discrediting)։
Սա, իհարկե, չի նշանակում, թե ռուսական ուղղությունը պետք է մերժել։ Հակառակը` հայտարարության բովանդակությունը և Պուտինի կողմից Ղարաբաղ բառից տոտալ հրաժարումը պահանջում են էս ուղղությամբ ջանքերի հարյուրապատկում։
Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացիա ապահովել, այսպես ասած, կուտակել bargaining chips` բացարձակ կախվածություն չունենալու համար տարածաշրջանի տերերի կոնյունկտուրային վճիռներից։
Հսկա, անչափելիորեն շատ գործ կա անելու»,- գրել է Հովսեփյանը։
Կարծիքներ