Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը( լուսանկարներ)
Անթալիայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի, ինչպես նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի եռակողմ հանդիպումը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Փետրվարի 24-ից Ուկրաինայում ՌԴ-ից կողմից սկսված ռազմական գործողություններից ի վեր սա երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ի ու Ուկրաինայի իր գործընկերների հետ։
Կարծիքներ