Փաշինյանն ապրիլին կայցելի ՌԴ
Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ապրիլին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն։
Մարտին 10-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հայտնեց, որ այդ այցի նախապատրաստական փուլում են։
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա»,- ասաց վարչապետը։
Կարծիքներ