Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
««Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Միեւնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել պ-ն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։
Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը կասկածվում է ընտրություններին հարկադրելու համար։ Նշենք նաեւ, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները
Կարծիքներ