Դավիթ Առուշանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Առուշանյանին:
Առուշանյանն այսօր ԱԺ ամբիոնից երդվեց.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Նշենք, որ Առուշանյանը մինչ այս Գյումրու փոխքաղաքապետն էր:
Կարծիքներ