Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հստակ կոորդինատներ է ներկայացնում

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հստակ կոորդինատներ է ներկայացնում

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 24-ին ժամը 12:30-ի սահմաններում կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ,- հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ կից ներկայացնելով արբեջանական դիրքի կոորդինատները՝ 40 °05'31.68" N, 45 ° 52'51.44" E:

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին ժամը 12:45-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում