Փորձ է արվում պարզապես շրջանցել քաղաքացու՝ իշխանություն ձեւավորելու հնարավորությունը. Մակունցը՝ 17 ուժերի մասին
Տպավորություն է, որ այն անձինք, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ որեւէ կերպ չեն անդրադառնում արտահերթ ընտրությունների հնարավորությանը, իրենց կողմից փորձ է կատարվում պարզապես շրջանցել քաղաքացու ընտրության եւ իշխանություն ձեւավորելու հնարավորությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Մեր քաղաքական թիմը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ որեւէ մեկը մեզնից կառչած չէ աթոռներից, բայց անչափ կարեւոր է, որ այն մեխանիզմը, որով ՀՀ քաղաքացին հնարավորություն ունի ձեւավորելու նոր իշխանություն, այդ հնարավորությունն ունենա ձեւավորելու նոր իշխանություն, այդ հնարավորությունն ունենա»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ հրապարակում գտնվողները նույնպես ժողովրդի մի մասն են, Մակունցը նշեց. «Համաձայն եմ, որ ցանկացած մարդ ձեւավորում է իշխանություն իր քվեի միջոցով, որեւէ մեկն այստեղ տրանջտում չի մտցնում: Բայց որպեսզի կարողանանք չափելի դարձնել, լավագույն լուծումը ընտրություններն են»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ստիպում են Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելու քվեարկության ժամանակ նկարել քվեաթերթիկը եւ ներկայացնել խմբակցության քարտուղարին, Լիլիթ Մակունցը հավաստիցրեց, որ որեւէ պատգամավոր նման որեւէ զանգ չի ստացել:
Կարծիքներ