ՀՀ-ում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառքի կետերում ևս կարգելվի

ՀՀ-ում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառքի կետերում ևս կարգելվի

Այժմ շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակները և նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ սահմանված չեն: Այս իրավական ակտի նպատակը Հայաստանում նոր արտադրատեսակի կանոնակարգումն է, շուկայահանման, արտադրության, փոխադրման, պահպանման և համապատասխանության գնահատման նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումը, ինչը կկանոնակարգի այդ ոլորտը և կնվազեցնի մարդու առողջության համար վտանգի ռիսկերը:

Ըստ այդմ՝ ՀՀ-ում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառքի կետերում ևս կարգելվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում