Կարևոր որոշումների ընդունում` Կառավարության նիստում
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց՝ այսուհետ պետական սահմանի անցակետերում և արտաքին գործունեության սպասարկման կենտրոններում ներդնել «մեկ կանգառ, մեկ պատուհան սկզբունքը»: Հարցը զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը տեղեկացրեց, որ սույն նախաձեռնությունը նպատակ ունի խթանել տնտեսվարող սուբկյեկտների արտաքին տնտեսական գործունեությունը:
Նկատենք, որ ներկայում արտահանման թույլտվություն ստանալու փաստաթղթերի ընդունումն իրականացվում է բացառապես թղթային տեսքով՝ փոստով կամ առձեռն ներկայացնելով, մինչդեռ սույն փոփոխությամբ առաջարկվում է միասնական մեկ հարթակում դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերը մուտքագրել և ներբեռնել այլևս էլեկտրոնային տարբերակով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարծիքներ